Պետրոս Մակեյան. Իշխանության բուրգը չէր ցանկանում, որի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա` «երկու տիրոջ ծառա» չդառնալու համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: Նա նշել է, որ երկրորդ նախագահը ժամանակին հայտարարել է, որ չի ցանկանում դառնալ Հայաստանում ամենաերիտասարդ թոշակառուն: Մակեյանը նաև նշել է, որ այդ հարցում համընկել են ՀԱԿ և գործող իշխանությունների հայացքները: «Իշխանության բուրգը չէր ցանկանում երկրորդ նախագահի վերադարձը՝ «երկու տիրոջ ծառա» չդառնալու համար»: Մակեյանը նաև մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի որոշումը նախագահ դառնալու մասին և նրա հնարավոր աջակցությանը Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը: Նրա խոսքով, Պուտինի որոշումն ըստ էության ոչինչ չի փոխում Ռուսաստանի հետ հարաբերություններում, և ժամանակակից Ռուսաստանը հաշվի է առնում հայ ժողովրդի տրամադրությունները, որը, նրա կարծիքով, չի ցանկանում, որպեսզի Քոչարյանը վերադառնա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |