Պետրոս Մակեյան. ՀԱԿ-ն իր պայքարում հաշվի է առնում ազգային շահերը և ղարաբաղյան հարցի առկայությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը կարող էր իշխանափոխության գնալ ամեն գնով, սակայն ՀԱԿ-ը հաշվի է առնում երկրի ազգային շահերը և ղարաբաղյան հարցի առկայությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Միաժամանակ նա հավելել է, որ հերթական ընտրությունները վտանգավոր են երկրի համար, քանի որ «տանում են լճացման»: Նրա խոսքով, ՀԱԿ-ը պատրաստվում է աշխատել ժողովրդի հետ, որպեսզի հրապարակ հանի նրան: Նա նշել է, որ իշխանություններն էլ են աշխատելու ժողովրդի հետ նրան ավելի հնազանդ դարձնելու համար: Մակեյանի խոսքով, ՀԱԿ նպատակն այն է, որպեսզի փողոց դուրս բերի այնքան մարդ, որ իշխանությունները նույնիսկ չմտածեն ժողովրդի վրա կրակելու մասին: Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «երբեք չեն գնա քաղաքացիական պատերազմի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |