Նիկոլ Փաշինյան. Գիշերը ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել![]() ![]() PanARMENIAN.Net - Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկի, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի, գիշերը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ըստ նրա, ոստիկանությունը միայն զգուշացրել է, որ հանրահավաքն ապօրինի է: Փաշինյանը հայտնել է նաև, որ Ազատության հրապարակում ողջ գիշերվա ընթացքում եղել է ոստիկանության միայն մեկ մեքենա, ինչն, ըստ Փաշինյանի, իրենք գնահատել են որպես հանրային միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովման միջոց: Նա հավելել է, որ ՀԱԿ հաջողությունը կախված կլինի հրապարակում հավաքվող մարդկանց քանակից: Այդ առնչությամն Փաշինյանը հայտնել է նաև, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ոստիկանությունը խոչընդոտում է ՀԱԿ մասնակիցների մուտքը Երևան: Սակայն, նա հավելել է, որ դա դեռևս նախնական տեղեկատվություն է և կոնգրեսը ստուգում է այն: Ինչպես ասել է Փաշինյանը, իրենց հաշվարկներով, գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1,500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում եղել է 200-300 մարդ, ոչ ավելի: Փաշինյանն ընդգծել է նաև, որ ՀԱԿ-ի նպատակն է հասնել իր քաղաքական պահանջների կատարմանը, որոնցից առաջինն է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Վերջում Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանրահավաքը, ինչպես և նախատեսվում էր, կսկսվի ժամը 3-ին: Այժմ Ազատության հրապարակում մոտ 20 վրան է խփված, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |