ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության ակտիվիստների մի խումբ պիկետ է անցկացրել Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտի գրասենյակի առջեւ, որի ղեկավարն է իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, նրանք բողոքել են օրերս Լեռնային Ղարաբաղ այցելած իրավապաշտպան Էլդար Զեյնալովի հետ Լեյլա Յունուսի համագործակցության դեմ: Պիկետի մասնակիցները պահանջել են երկրից արտաքսել Լեյլա Յունուսին, Էլդար Զեյնալովին եւ ուրիշ իրավապաշտպանների: Օրերս կուսակցության ակտիվիստները նմանօրինակ ակցիա են կազմակերպել նաեւ Էլդար Զեյնալովի գրասենյակի առջեւ, որի դեմ վերջերս իշխանամետ ԶԼՄ-ներն հալածանք են ծավալել: Ակցիայի մասնակիցները «Դուրս կորիր Ադրբեջանից» կարգախոսով հարձակում էին ձեռնարկել գրասենյակի վրա, ինչին հրահրել էին Բաքվի նախկին դատախազ, այժմ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Չինգիզ Գանիեւի հեռուստատեսությամբ արված կոչերը` «պատժել թշնամիներին»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---