ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - 13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Առաջիկայում, Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդի հրավերով Մոսկվայում կկայանա Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիպումը Ադրբեջանի հոգեւոր պետ Շեյխ ուլ իսլամ Փաշա-զադեի հետ: Ինչպես հայտնեցին ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ Մայր Աթոռի Մամլո Դիվանում, այս մասին այսօր ասել է Գարեգին Բ կաթողիկոսը` Եվրախորհրդարանի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Շլայխերի հետ հանդիպման ժամանակ:

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ եկեղեցու ունեցած դերին տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում: Այս առիթով Հայոց Հայրապետը նշեց, որ իբրեւ Ամենայն Հայոց կաթողիկոս ջանում է ըստ ամենայնի նպաստել խաղաղության կայունությանը:

Հյուրերի խնդրանքով, Նորին Սրբությունն իր նկատառումներն է հայտնել առկա իրավական դաշտում Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, ցավով նշելով, որ հաճախ կրոնական շատ կազմակերպություններ ոտնահարում են երկրի իրավական ու բարոյական նորմերը: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---