ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - 13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:

Ինչպես հայտնի է դարձել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հավաստի աղբյուրներից, Հայաստանի նախագահի այցի հիմնական նպատակն է` ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեցող 169 կմ երկայնքով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին, ինչպես նաեւ ` հանարապետության մի շարք գյուղական վայրերում ջրատարերի բացման արարողության մասնակցելը: Այս օբյեկտների շինարարությունը իրականացվում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---