ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - 13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Երկուշաբթի Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից հսկվող հայ-թուրքական սահմանում տեղի է ունեցել զինված միջադեպ:

Ինչպես հաղորդել են Դաշնային սահմանապահ ծառայության գրասենյակում, երեք թուրք զինծառայողներ «հատել են պետսահմանի գիծը եւ ներխուժել են Հայաստանի տարածք` անցնելով 300 մետր»: Ռուսաստանյան սահմանապահ կարգախմբի կասեցման փորձին թուրքերը կրակով են պատասխանել, որից հետո ռուսաստանյան սահմանապահների կողմից եւս նախազգուշական կրակ է բացվել:

Գյումրիի սահմանապահ ջոկատի մի քանի ուղեկալներ անցել են ծառայության խիստ ռեժիմի` նրանց կարգադրված է բարձր մարտական պատրաստակամություն պահպանել:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը հիշեցնում է, որ 2000 թ-ի հունիսին Արմավիրյան ջոկատի հատվածում թուրք սահմանապահները սպանել էին ռուս սերժանտ Անատոլի Զյաբլիկովին: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---