ԲԻԼԼ ՔԼԻՆԹՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆԱՏԻՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄԵՐԻԿԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - 13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՄՆ-ի նախագահ Բիլլ Քլինթոնը կոչ է արել Սենատին «հնարավորին չափ արագ» վավերացնել ամերիկա-ադրբեջանական փոխադարձ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագիրը:

Քլինթոնը նշել է, որ դա կլինի ԱՄՆ-ի եւ անդրկովկասյան ու կենտրոնա-ասիական պետությունների միջեւ կնքված նմանատիպ չորրորդ համաձայնագիրը: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կպաշտպանի ամերիկյան ներդրումները Ադրբեջանում, ինչպես նաեւ կաջակցի մասնավոր ամերիկյան ներդրումների համար ավելի բարենպաստ դաշտի ստեղծմանը Ադրբեջանում: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---