ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՅԱՍԻՐ ԱՐԱՖԱՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՅԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - 08.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Սեպտեմբերի 7-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը,ՄԱԿ-ի «Հազարամյակի գագաթնաժողովի» շրջանակներում հանդիպել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Յասեր Արաֆաթի հետ` վերջինիս խնդրանքով: Զրուցակիցները քննարկել են արաբ-իսրայելական հակամարտության գործընթացում Երուսաղեմի կարգավիճակին առնչվող վերջին զարգացումները:

Բոլորովին վերջերս Յասիր Արաֆաթը հերքել էր իսրայելական աղբյուրների տեղեկությունները այն մասին, որ նա համաձայնել է Իսրայելի հսկողության ներքո թողնել Երուսաղեմի հայկական թաղամասը: Արաֆաթը հայտարարել էր որ նա կտրականապես մերժել է տվյալ առաջարկը: «Հայկական թաղամասը մերն է. մենք եւ հայերը մեկ ժողովուրդ ենք», - ասել էր նա: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---