ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅՍԱՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 08.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 7-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հերթական հանդիպումը: Հանդիպումից հետո երկու նախագահները կրկին հավաստել են ԼՂ հակամարտությումը միայն խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումներով լուծելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաեւ երկխոսությունը համարել են կարեւոր ու օգտակար:

Նախագահ Քոչարյանը նշել է, որ թեեւ առայժմ դժվար է կոնկրետ արդյունքներ մատնանշելը, հանդիպումները կարեւոր են ու համբերություն են պահանջում, քանի որ դժվար է պայմանավորվել փոխզիջումների շուրջ, եւ նման հակամարտությունները հեշտությամբ չեն լուծվում: Նա ընդգծել է, որ երկու նախագահներն էլ ունեն հակամարտությունը լուծելու ցանկություն, եւ պետք է անպայման շարունակել հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու ջանքերը: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---