ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻՆ»

PanARMENIAN.Net - 08.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահը մասնակցել է ՄԱԿ-ի «Հազարամյակի գագաթնաժողովի» շրջանակներում անցկացվող ինտերակտիվ չորս կլոր սեղաններից մեկին: Քննարկումը, որին մասնակցել են մոտ 40 երկրների ղեկավարներ` նախագահներ ու վարչապետեր, նվիրված էր գլոբալիզացիայի, անվտանգության եւ աղքատության դեմ պայքարի հարցերին: Ելույթ ունենալով Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել հակամարտությունների կանխատեսման եւ կանխարգելման ուղղությամբ, եւ որ ՄԱԿ-ի դերակատարությունն այս հարցում պետք է որոշիչ լինի: Քննարկման մասնակիցները հակամարտությունների խնդրից զատ, անդրադարձել են նաեւ զարգացած երկրների կողմից զարգացող երկրներին տրամադրվող օգնության արդյունավերտության բարձրացման եւ զարգացած ու զարգացող երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների հավասարաչափ զարգացման հարցերին: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---