Հայաստանի ղեկավարը հուսով է, որ Եգիպտոսում կայունության հաստատումը կնպաստի Եգիպտոսի հետ հարաբերություններին

Հայաստանի ղեկավարը հուսով է, որ Եգիպտոսում կայունության հաստատումը կնպաստի Եգիպտոսի հետ հարաբերություններին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-եգիպտական կապերը, երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը սկիզբ են առել դարերի խորքից և շարունակվում են մինչ այսօր: Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը ևս զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաև տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը, հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարևորել են նաև եգիպտահայ համայնքի դերը:

Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին և նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

5  12.10.11 - Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---