ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - 31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ծննդյան տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Համոզված եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնական այցը Մոսկվա նոր լիցք կհաղորդի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, մեր ժողովուրդների միջեւ բարեկամության եւ եղբայրության դարավոր կապերի վրա հիմնված բազմաբնույթ ու փոխշահավետ համագործակցությանը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»: -0-
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---