ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

PanARMENIAN.Net - 31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստան-Իրան գազատարի շինարարությունը կարեւոր եւ ռազմավարական խնդիր է Երեւանի համար:Այս մասին հայտարարել է Թեհրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը` Իրանի արտգործնախարար Քյամալ Հարազիի հետ հանդիպման ժամանակ:

ԻՐՆԱ-ի հաղորդագրության համաձայն, Կարեն Գալուստյանը ասել է, որ ներկայումս Հայաստանի իշխանությունները ակտիվ աշխատում են տվյալ նախագծի իրականացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի էներգետիկ կարիքները: Հայաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Եվրոպան աջակցում է տվյալ նախագծին եւ գտնում է, որ Հայաստան-Իրան գազատարը կարող է շարունակվել դեպի Եվրոպա:

Կարեն Գալուստյանը նաեւ հայտարարել է երկկողմ կապերի ընդլայնման անհրաժեշտության մասին:

Իրանի արտգործնախարար Քյամալ Հարազին ասել է, որ Հայաստան-Իրան գազատարի նախագիծը «հյուսիսը եւ հարավը միացնող հաջող առանցք է»: Նա հայտարարել է նաեւ տարանցիկ բեռնափոխադրման բնագավառում հայ-իրանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին:

Հարազին ընդգծել է հայ-իրանա-հունական եռակողմ տնտեսական համագործակցության կարեւորությունը եւ «խոր ու սրտագին է» անվանել Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---