ԱՅՍՕՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - 29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խումբը նորերս համալրած սպաներին: Վերջիններս, ավարտելով ՌԴ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը, ծառայության են նշանակվել Հայաստանում:

Վարչապետը, շնորհավորելով սպաներին ՀՀ-ում ծառայության անցնելու կապակցությամբ, նշեց, որ լինելով ռազմավարական գործընկերներ, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ՀՀ - ԱՊՀ սահմանների համատեղ պաշտպանության լավ ավանդույթներ: Դրանք, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կոչված է շարունակելու նա- սպաների երիտասարդ սերունդը: Մաղթելով բարի ծառայություն, վարչապետը հույս հայտնեց, որ սպաները Հայաստանն ու հայ ժողովրդին հետագայում կմտաբերեն միայն լավ հիշողություններով:

Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության` ՀՀ-ում տեղակայված օպերատիվ խմբի պետ, գներալ-լեյտենանտ Միխայիլ Նայմիլոն Հայաստանում ծառայող ռուս սպաների անունից շնորհակալություն հայտնեց վարչապետին` կառավարության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող ուշադրության - հոգատարության համար: Նա հավաստիացրեց, որ սահմնապահները շարունակելով տասնամյակների ավանդույթները, այսուհետ -ս իրենց մասնագիտական հմտություններն ու փորձը կներդնեն Հայաստանի - ԱՊՀ սահմանների անվտանգության ապահովման գործում: Գեներալ-լեյտենանտը ընդգծեց, որ սահմանապահ ծառայության օպերատիվ խումբը համալրած երիտասարդ սպաները -ս պատրաստակամ են նվիրվելու համընդհանուր այդ գործին:

Սպաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հանդիպմանը ներկա ԱԱ, ՆԳ, առողջապահության, ֆինանսների - էկոնոմիկայի, մշակույթի, երիտասարդության հարցերի - սպորտի նախարարներին: Կար-որվեց հատկապես հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին երիտասարդ սպաներին ծանոթացնելու հարցը: Այս նպատակն ուներ նա- հանդիպման վերջում նորանշանակ սպաներին նվիրված գրականությունը: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---