ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՄԵՆԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

PanARMENIAN.Net - 21.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունեց Ռուսաստանյան Դաշնության Զինված ուժերի Հայաստանի Հանրապետությունում տեղակայված զորախմբի ներկայացուցիչներին: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ՊՆ Լրատվության եւ քարոզչության վարչությունում:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանյան Դաշնության Զինված ուժերի խմբավորման Մարտական ղեկավարման խմբի պետի պաշտոնակատար, գնդապետ Ստանիսլավ Շեւչենկոն ՀՀ Պաշտպանության նախարարին ներկայացրեց ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի պաշտոնում նոր նշանակված գնդապետ Ալեքսանդր Տիտովին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի գտնվելու հետ կապված հարցեր:

ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը` Հայաստանի տարածքում նրա գործունեությանն առնչվող բոլոր հարցերի լուծման ուղղությամբ: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---