Կարեն Կարապետյան. Երևանը բաց է փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար

Կարեն Կարապետյան. Երևանը բաց է փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հետ: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետերը քննարկել են մայրաքաղաքների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կարեն Կարապետյանը նշել է, որ, չնայած բարձր վստահությամբ ձևավորված հարաբերություններին` անելիքները դեռ շատ են:

Բերտրան Դելանոեն իր հերթին նշել է, որ այս օրը համարում է պատմական և ոգևորիչ երկու քաղաքների հարաբերություների հետագա զարգացման համար: Նա նկատել է նաև, թե ցանկալի է, որ փոխայցերը լինեն ավելի հաճախակի: Նրա խոսքով` ֆրանսիական կողմին հետաքրքրում են նոր տեխնոլոգիական մոտեցումներն ու գաղափարները կառավարման համակարգում, որոնք կարող են լինել օրինակելի և իրենց կիրառությունը գտնել նաև Փարիզում:

Իր պաշտոնակցին ներկայացնելով քաղաքապետարանի կողմից ներդրումային ծրագրերի և տարբեր ոլորտներում հնարավոր փոխշահավետ համագործակցության առաջարկները` Կարեն Կարապետյանը վերահաստատել է այն միտքը, որ Երևանը բաց է և պատրաստակամ փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար, և որ Փարիզի գործընկերների աջակցությամբ Երևանը կարող է դառնալ բիզնեսի զարգացման հրապարակ, ինչը կխթանի երկու քաղաքների միջև փոխգործակցությանը և կձևավորի նոր բիզնես մշակույթ:

13  25.10.11 - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեյին
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---