ՀԴԿ առաջնորդն առաջարկում է Հայաստանի նախագահին առընթեր դաշինք ստեղծել

ՀԴԿ առաջնորդն առաջարկում է Հայաստանի նախագահին առընթեր դաշինք ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական վիճակը Հայաստանում այսօրվա դրությամբ բավականին լարված է և այդպես կշարունակվի մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Ըստ ՀԴԿ առաջնորդի, ՀՀԿ-ին այդպես էլ չհաջողվեց լուծել երկրի խնդիրները: Այդ համատեքստում նա նշել է, որ դրա պատճառն այն է, որ ՀԴԿ ձեռքերը կապված են, քանի որ հենց կոալիցիայում կան մարդիկ, որոնց դեմ պայքարել է պետք:

«Այդ մարդկանց դեմ պայքարել է պետք, որպեսզի նրանք չզբաղվեն այսպես կոչված բարեգործությամբ, այլ բյուջեն համալրեն»,-ասել է նա: Այդ առնչությամբ Արամ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի նախագհին առընթեր դաշինք ստեղծել, որին կանդամակցեն քաղաքկան ուժերն ու փորձագետները: Ըստ նրա, այդ դաշինքի նպատակն է առաջիկա 2 տարվա համատեղ ծրագիր ներկայացնել, դուրս բերելու համար Հայաստանն առկա իրավիճակից: Ինչպես նշել է ՀԴԿ առաջնորդը, «ժամանակն է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել»:

Իր հերթին ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանն ասել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միշտ կողմ է եղել համագործակցությանը: Ըստ նրա, դրա ապացույցն են տարբեր միջոցառումներն ու կլոր սեղանները, կապված իշխանությունների նախաձեռնության հետ: Նա նաև չի համաձայնվել Սարգսյանի հետ այն առումով, որ ներքաղաքական վիճակը երկրում լարված է: Ըստ նրա, կարող է լոկ որոշ լարվածություն արձանագրվել նախընտրական պայքարի շրջանակներում: Սակայն, ըստ Սահակյանի, իրավիճակը երկրում կայուն է:

3  31.10.11 - Հովհաննես Սահակյանի (ՀՀԿ) և ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---