ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՀՈՎԻՎԸ ԱՐՋԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ

PanARMENIAN.Net - 04.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Ջերմուկի մերձակայքում գտնվող լեռնալանջին:

Ոչխարի հոտը արածեցնելիս, 38-ամյա հովիվ Արմեն Հայրապետյանի վրա արջ է հարձակվել, Վայոց Ձորի մարզպետարանի լրատվական բաժնից հաղորդել են «Հայլուրին»: Հովիվը զենք չի ունեցել - գազազած արջը պատառոտել է նրան:

Հաղորդվում է ,որ գազանը հոտին չի վնասել: Արմեն Հայրապետյանի հարազատները, անհանգստանալով , որ գիշերը հովիվը տուն չի վերադարձել, ահազանգել են ներքին գործերի բաժին: Ոստիկանները նրա բզկտված դիակը հայտնաբերել են այսօր առավոտյան:Արմեն Հայրապետյանը երկու երեխաների հայր էր:

Ջերմուկում վերջին շրջանում վայրի կենդանիները սկսել են հաճախակի հայտնվել բնակավայրերի մոտ: Հայտնի են մեղվանոցների վրա արջերի բազմաթիվ հարձակումներ,բարեբախտաբար, առանց մարդկային զոհերի: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---