ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ԱՄՆ-ը ԿԱՐՈՂ ԵՆ ԱՅՍՔԱՆ ԱՆԱՐԴԱՐ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

PanARMENIAN.Net - 04.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը իր բողոքն է հայտնել` իր պետությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի` միջազգային ահաբեկչության մասին զեկույցում հիշատակելու կապակցությամբ:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Սթենլի Էսկուդերոյի հետ հանդիպմանը Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ «չէր կարող պատկերացնել ԱՄՆ-ի այս աստիճան անարդար վերաբերմունքը Ադրբեջանի նպատմամբ»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ահաբեկչությունից տուժած պետություն է: Հեյդար Ալիեւի կարծիքով, Ադրբեջանը կամ ընդհանրապես չպետք է հիշատակվեր զեկույցում, կամ «այդ հիշատակումը պետք է լիներ միայն որպես ահաբեկչության դեմ պայքարող եւ այս ասպարեզում ԱՄՆ-ի հետ համագործակցող պետություն», - հայտարարել է Հեյդար Ալիեւը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցը արտացոլում է ԱՄՆ-ի որոշակի շրջանակների անարդար դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---