ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՓԱՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

PanARMENIAN.Net - 04.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մարտի 22-ին կատարած մահափորձի փաստի վերաբերյալ քրեական գործը օգոստոսի 2-ին հանձնվել է դատարան: Այսօր այս մասին հայտարարել է ԼՂՀ-ի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է ներկայացվել 16 անձանց: Նրանցին մեկը` ԼՂՀ-ի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման, հինգը` նախապատրաստման եւ իրականացման, երկուսը` իշխանություններին իրազեկ չպահելու, մեկը` թաքցնելու, յոթը` մեծ քանակությամբ զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի հափշտակման համար:

ԼՂՀ-ի նախագահի դեմ մահափորձի փաստի վերաբերյալ դատավարությունը կսկսվի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո, որը մեղադրական եզրակացության հետ միասին կազմում է 17 հատոր: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---