Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ Հայաստանի ՏԻՄ համակարգը կայացել է 1 նոյեմբերի 2011 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է զգալիորեն բարձրացնել բյուջետային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այդ մասին նոյեմբերի 1-ին Երևանում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումները, հիմնախնդիրները, հեռանկարները» խորհրդաժողովում։ Հանրապետությունում ՏԻՄ ստեղծման 15-ամյակին նվիրված համաժողովի կազմակերպիչներն են տարածքային կառավարման նախարարութունը, Հայաստանի համայնքների ֆինանսիստների միությունը, USAID-ն։ Գևորգյանը փաստել է, որ «Հայաստանի ՏԻՄ համակարգը կայացել է»։ Մասնավորապես, նրա խոսքով, նախարարության առջև խնդիր է դրված ունենալ կենսունակ, խոշոր, կայուն տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կաշխատեն թափանցիկ և արդյունավետ, իսկ բնակչությունը կկարողանա օպերատիվ լուծել իր խնդիրները։ Ինչպես հայտնել է նախարարը, 2011-ի հունվարի 1-ի դրությամբ 2008-ի հունվարի համեմատ ՏԻՄ սեփական եկամուտներն ավելացել են 6,5 մլրդ դրամով։ Դրա հետ կապված նա նշել է, որ դա թույլ է տվել համայնքներին սեփական միջոցների հաշվին ավելացնել կապիտալ ծախսերը։ «Առանց Երևանը հաշվի առնելու 2009-ին սեփական միջոցների հաշվին կատարվել են 6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, իսկ 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 8 մլրդ դրամ»,- ասել է նա։ Բացի դրանից, ՏԿ նախարարությանը հաջողվել է կրճատել աշխատավարձերի և սոցիալական վճարումների պարտքը 2008-ի հունվարի 2,3 մլրդ դրամից մինչև ներկայիս 380 մլն դրամ։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |