ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

PanARMENIAN.Net - 28.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի երկրորդ կեսին նախատեսված Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի այցը Մոսկվա «տեխնիկական պատճառներով» հետաձգվել է, եւ, ըստ ամենայնի տեղի կունենա սեպտեմբերին:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը, հետաձգման հիմնական պատճառը Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Իգոր Իվանովի եւ Վիլայաթ Գուլիեւի աշխատացուցակների անհամատեղելիությունն է: Վիլայաթ Գուլիեւի այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---