«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐ

PanARMENIAN.Net - 28.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Ռուսաստանի միասնական էնեգահամակարգեր» բաժնետիրական ընկերությունը աշխատանքներ է տանում` տարածաշրջանային խոշոր նախագծերի իրականացման ուղղությամբ:

Առաջին նախագիծը կապված է Հարավային Կովկասի երեք պետությունների եւ Ռուսաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքների կարգավորման հետ: «Ռուսաստանի միասնական էնեգահամակարգեր» ընկերությունը մտադիր է 800 հազ. դոլարի ներդրում կատարել «ՊՈՆՏՈԷԼ» բաժնետիրական ընկերություն, որի հիմնադիրներն են Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ընկերությունները եւ որը զբաղվում է այս պետությունների ենթակարգավորման կետերի տեխնիկական վիճակի բարելավվմամբ:

Ընթացիկ տարվա ապրիլին Մոսկվայում ստորագրվել է Ռուսաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագիր: Մոտ օրերս նախատեսվում է նմանատիպ պայմանագիր ստորագրել նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Շուտով ավարտին կմոտենա նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրման նախապատրաստությունը: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---