ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ «ՆՈՐ ՏԱՐՐԵՐԻ» ԸՆԴԳՐԿՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը փակուղի չի մտել, այլ պարզապես ընդհատվել է օբյեկտիվ պատճառներով, որոնք, մասնավորապես, կապված են Ադրբեջանում նախընտրական իրավիճակի եւ նախագահ Ալիեւի առողջական վիճակի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Ստեփանակերտում

լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Միունույն ժամանակ նա նշել է, որ բանակցություններում որոշակի անորոշություն է առաջացել` չբացառելով դրանցում «նոր տարրերի ընդգրկումը»: «Մեր հիմնական մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի այդ խնդրի լուծումը չհակասի Հայաստանի շահերին, վտանգ չհանդիսանա Լեռնային Ղարաբաղի համար եւ նպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», - ասել է նախարարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---