ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԻՏԵՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - 26.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանյան «ԻՏԵՐԱ» ընկերությունը, որը հեռացվել էր Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման առաջին մրցույթին մասնակցությունից, ըստ ամենայնի, մտադիր չէ հրաժարվել հետագա պայքարից:

«ԻՏԵՐԱ-Հոլդինգ» ընկերության նախագահ Վալերի Օտչերցովը հուլիսի 24-ին Փրայմ-Տասս գործակալությանը տված հարցազրույցում ասել է.

«Հայաստանի խորհրդարանը որոշել է դադարեցնել սեփականաշնորհման գործընթացը ըստ նախապես որոշված ծրագրի: «ՌԱՕ ԵԷՍ» եւ «Ռոսէներգոատոմ» ընկերությունների հետ համատեղ մենք Հայաստանի կառավարությանը առաջարկել ենք ստեղծել համատեղ ձեռնարկություն` հայ էներգետիկների, «ՌԱՕ ԵԷՍ»-ի, «Ռոսէներգոատոմ»-ի եւ «ԻՏԵՐԱ»-ի մասնակցությամբ`էներգետիկ ցանցերը համատեղ շահագործելու նպատակով: Դժվար է կանխատեսել, թե Հայաստանի իշխանությունները ինչ որոշում կընդունեն այս կապակցությամբ, եւ ինչ չափաբաշին կարող է ունենալ «ԻՏԵՐԱ»-ն համատեղ ձեռնարկության ստեղծման դեպքում: Մեզ առանձնապես չի մտահոգում մեր մասնակցության ծավալը այս նախագծում: Չափազանց կարեւոր է, որպեսզի գազից ստացվող էլեկտրաէներգիայի հաշվարկների ժամանակ միջոցները ուղղվեն ըստ նշանակման, եւ որպեսզի սկսվեն աշխատանքներ լրացուցիչ եկամուտ բերող նախագծերի իրականացման ուղղությամբ: Ես ի նկատի ունեմ Հայաստանից Թուրքիա էլեկտրաներգիայի արտահանման նախագծերը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտարարել էր, որ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին կմասնակցեն միայն 4 ընկերություններ` ամերիկյան «AES Silk Road», շվեյցարա-շվեդական «ABB», ֆրանսիական «Electricite de France» եւ իսպանական «Union Fenosa» ընկերությունները: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---