Ալի Աքբար Սալեհի, Իրանը մտադիր է չեղյալ հայտարարել մուտքի ռեժիմը Հայաստանի հետ

Ալի Աքբար Սալեհի, Իրանը մտադիր է չեղյալ հայտարարել մուտքի ռեժիմը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - «Իրանը բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի հետ և աշխատում է այն խորացնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկը կլինի Հայաստանի հետ մուտքի ռեժիմից հրաժարվելը»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին՝ ելույթ ունենալով Երևանում ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Սալեհիի, Հայաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում: «Անկախ իր փոքր տարածքից Հայաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման հարցում, որին ձգտում ենք նաև մենք: Հենց կայունությունն է մեր ժողովրդների բարգավաճման գրավականը»,-ասել է նախարարը:

Հայաստանի հետ լավ բարաբերությունների ևս մեկ ապացույց կարող են ծառայել նաև վիճակագրական տվյալները Հայաստան այցելած պարսիկ զբոսաշրջիկների մասին՝ 100 հազար հոգի վերջին տարվա ընթացքում: «Հուսով ենք, որ մոտ ապագայում պարսիկ զբոսաշրջիկների քանակը Հայաստանում կհասնի մեկ միլիոնի»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:

6  08.11.11 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի համատեղ մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---