Գ. Եղիազարյան. Աժ խոսնակի հրաժարականը կապված է Ղարաբաղի հարցում զիջումների գնալու նախագահի մտադրության հետ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապված է ղարաբաղյան խնդրի և միակողմանի զիջումների գնալու Սերժ Սարգսյանի մտադրության հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: «Սերժ Սարգսյանն ուղղակի իր թիկունքն է մաքրում, քանի որ Հայաստանի առջև լուրջ խնդիրներ են ծառացած և հարցերի հարցը Ղարաբաղն է»,-նշել է նա: Նոյեմբերի 1-ին Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ: Մինասյանը կդառնա Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |