Կասպից ծովի գազը չի խանգարում Օսլոին հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին![]() ![]() PanARMENIAN.Net - Նորվեգիան հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Յոնաս Գահր Շտյորեն Երևանում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի և Նորվեգիայի միջև հարաբերությունների մասին հարցին, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը։ «Նորվեգիայի և Ադրբեջանի միջև առկա են լավ հարաբերություններ, ինչը կապված է Կասպից ծովի հատակից գազ արդյունահանելու համատեղ նախագծերի հետ, սակայն Նորվեգիան հավատարիմ է միջազգային իրավունքի հիման վրա հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին»,- ասել է Շտյորեն։ Այդ առումով նախարարը նշել է, որ եվրոպական երկրները պետք է ամրապնդեն Հայաստանի հետ հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների հետ ավելի լավ ծանոթանալու համար։ «Շատ կարևոր է եվրոպական երկրների և Հայաստանի միջև հարաբերությունների խորացումը»,- ասել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը։ Նոյեմբերի 8-10-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է այցելել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն: Այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |