Էդվարդ Նալբադյան. Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ հարաբերությունների բազմակողմանի խորացման։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարի խոսքով, «ցավոք սրտի, առայժմ Հայաստանի և Նորվեգիայի միջև չկա զարգացած պայմանագրաիրավական համակարգ և երկկողմանի պայմանագրերի քանակը մեծ չէ»։ Սակայն ինչպես նշել է Էդվարդ Նալբանդյանը, երկրները ձգտելու են համագործակցության ընդլայնման։ Այդ առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորել է երկկողմանի քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու մասին համաձայնագիրը։ «Քաղաքական տեսանկյունից դա շատ դրական երևույթ է»,- ասել է նա։ Այսօր նաև ստորագրվել է համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին։ Միաժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե արդյոք դա կհանգեցնի մոտւքի արտոնագրի ռեժիմի հեշտացման սովորական քաղաքացիների համար, Նալբանդյանը նշել է. «Մուտքի արտոնագրի հեշտացումը Շենգենյան գոտու երկրների հետ տեղի է ունենում «Արևելյան գործընկերության» շրջանակներում»։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |