ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԿՈՒՐՈՐԵՆ ՀԱՎԱՏԱ ԲԱՔՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՅԹՈՒՆՆԵՐԻՆ` ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - 21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Հայաստանը չպետք է կուրորեն հավատա Բաքվի հայտարարություններին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում փոխզիջումների գնալու Ադրբեջանի պատրաստակամության վերաբերյալ»: Այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Արամ Սարգսյանը:

«Վերջին ժամանակներս Հայաստանը հանդես է գալիս որպես փոխզիջումների պատրաստ պետություն, իսկ Ադրբեջանում չի դադարում հակահայկական քարոզչությունը», - պնդում է Արամ Սարգսյանը: Նրա խոսոքերով, այս պայմաններում Ադրբեջանի հասարակական կարծիքը չի կարող հաշտվել այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն փոխզիջումների ճանապարրհով:

Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ բանակցությունները` Սարգսյանը ասել է. «Տպավորություն ունեմ, որ այս երկխոսության ընթացքում չեն մշակվում կարգավորման կոնկրետ տարբերակներ, այլ հիմք է ստեղծվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար»:--0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---