ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԱՄՆ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

PanARMENIAN.Net - 21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հաղորդել են ՀՀ ՊՆ Լրատվության եւ Քարոզչության վարչությունում:

Այցելության հիմնական նպատակն է քննարկել հայ-ամերիկյան ռազմական եւ ռազմաքաղաքական առնչությունների ներկա վիճակն ու հեռանկարները:

Հուլիսի 24-ին պաշտպանության նախարարին կընդունի ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլյամ Քոենը: Հանդիպման արդյունքում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագիր:

Ինչպես ԱՄՆ պաշտպանության քարտուղարի, այնպես էլ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսվող հանդիպումների ժամանակ կքննարկվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության գործընթացների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը կհյուրընկալվի նաեւ Ամերիկայի Հայկական համագումարում, համդիպում կունենա Սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

Հուլիսի 26-ին Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---