ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԲԱՑԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔՈՒՄ

PanARMENIAN.Net - 21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 20-ին Իրաքում Հայաստանի ժամանակավոր հավարտարմատար Մուրադ Մուքթիրյանը մեկնել է Բաղդադ` մասնակցելու ՀՀ դեսպանատան բացմանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

1999 թվականին Հայաստանը սկսել է ակտիվացնել իր հարաբերությունները Իրաքի հետ: 1999-ի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Դավիթ Հոհվաննեսյանը այցով մեկնել էր Բաղդադ, որտեղ հայտարարել էր, որ մոտ ապագայում Հայաստանը Բաղդադում կբացի առեւտրական ներկայացուցչություն:

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդունել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքի պատվիրակությունը` արտգործնախարարի առաջին տեղակալ Նուրի Իսմայիլ Թախա Ալ Հուսեյնի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել էին, որ Իրաքի եւ Հայաստանի միջեւ առկա են տնտեսական համագործակցության լայն հեռանկարներ: Մասնավորապես, նշվել էր, որ համագործակցությունը կարելի է ծավալել առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառներում:

Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Արա Պապյանի խոսքերով, Հայաստանը եւ Իրաքը պետք է զարգացնեն տնտեսական հարաբերությունները այն բնագավառներում, որոնք չեն արգելվում ՄԱԿ-ի պատժամիջոցներով: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---