ԲԱՔՈՒՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴ-ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱԱՌՈՒՄՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մեհթին Միրզան «սադրիչ» է անվանել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի, որպես անկախ պետության, ճանաչման անհրաժեշտության մասին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության կողմից նման կարգի հայտարարության վերաբերյալ համապատասխան

գնահատականի բացակայությունը հարուցում է Բաքվի տարակուսանքը: Միեւնույն ժամանակ Մ. Միրզան հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ-երկրներն ավելի կտրուկ ձեւով կհայտնեն իրենց բողոքն անկախության կապակցությամբ Լեռնային Ղարաբաղում նախատեսվող միջոցառումների դեմ, եւ այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչներից ոչ մեկը չի մասնակցի դրանց: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, նախօրեին ելույթ ունենալով Ստեփանակերտում ԼՂՀ ԱԳՆ 10-ամյակի տոնակատարության շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղն այսօր փաստացիորեն կայացած անկախ պետություն է, եւ նրա շուրջ բոլոր գործընթացներն անդարնալի են»: Այդ առնչությամբ, նա ընդգծել է «միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության իրավաբանական ճանաչմանը հասնելուն նպատակաուղղված հետեւողական աշխատանքի անհրաժեշտությունը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---