ԵՍ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՈՒՆԵՄ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ես բավարար չափով քաղաքական կամք ունեմ Հայաստանում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու ընդդիմության փորձերը կասեցնելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ընդդիմության գործողություններում կան դրսեւորումներ, որոնք ուղղակի հակասում են Քրեական օրենսգրքին: «Սակայն հենց որ այդ որոշակի դեպքերում իշխանությունը փորձի ընդդիմության նկատմամբ օրենք կիրառել, համոզված եմ, շահարկումներ կսկսվեն ընդդիմությանը ճնշելու թեմայով: Իշխանությունը պետք է առավել հանդուրժողական լինի նման կարգի երեւույթների նկատմամբ, նախագահը` մասնավորապես»,-գտնում է Ռ. Քոչարյանը: «Մի բան է` խոսակցություններ, այլ բան է` կոնկրետ գործողություններ, որոնք կարող են ազդել երկրի կայունության վրա կամ խանգարել հանրապետության տնտեսական զարգացման մեր պլաններին: Նման փորձերը խստորեն կկասեցվեն»,- ասաց նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---