ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները դիմել են Երևանին և Բաքվին՝ դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու խնդրանքով

ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները դիմել են Երևանին և Բաքվին՝ դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու խնդրանքով

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպման շրջանակներում Երևանում ավարտվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսոի պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը:

Ինչպես հայտարարել է Համայն Ռուսոի պատրիարքը, հանդիպումը կարճատև էր, սակայն շատ հաջող: «Մշակվել է հռչակագրի տեքստը, որը մենք այժմ վերջնականապես համաձայնեցրինք ու ընդունեցինք: Ես կցանկանայի նշել ամենակարևորը՝ երեք կողմերը հավատարմություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և հայտարարում են, որ այդ լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքների սկզբունքների վրա»:

Պատրիարքը նշել է նաև, որ առաջնորդները սատարում են ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: «Մենք խոսում ենք հրադադարի ռեժիմը պահպանելու մասին, որը թույլ է տալիս մարդկանց լավատեսությամբ նայել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: Բացի այդ, հոգևոր առաջնորդները հադես եկան նախաձեռնությամբ՝ դիմել երկու երկրների ղեկավարությանը՝ թախանձագին խնդրելով հեռացնել դիպուկահարներին առաջնագծից, որպեսզի այլևս արյուն չհեղվի շփման գծում, որպեսզի այլևս մահեր չարձանագրվեն»:

Ըստ պատրիարքի, հրաժարումը ուժի կիրառումից պետք է ներառի բոլոր թվարկված տարրերը: Ըստ նրա, եթե արյուն չհեղվի, կփոխվի բարոյական և հոգեբանական մթնոլորտը, ինչը նոր հեռանկարներ կբացի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Մենք հարգանքով ու վստահությամբ ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությանը խաղաղ բանակցություններին և աղոթում ենք, որ ինչպես երկու երկրների ղեկավարության, այնպես էլ ժողովրդների փոխհարաբերությունները քայլ առ քայլ դեպի լավը գնան»,-հավելել է նա:

9  28.11.11 - ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի եռակողմ հանդիպումը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---