ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ17 դեկտեմբերի 2003 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայ պատգամավորները վերջին ընթերցմամբ ընդունել են «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը: Փաստաթղթի համաձայն, այլընտրանքային ծառայություն կարող են անցնել Հայաստանի այն քաղաքացիները, որոնց կրոնական համոզմունքները հակասում են բանակային ծառայությանը, որը ենթադրում է զենքի կրում: Այլընտրանքային ծառայության ժամկետը 3 տարի է (ի տարբերություն երկամյա ժամկետային ծառայության Հայաստանի ԶՈՒ-ում): Այլընտրանքային ծառայողները հետագայում չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ, որոնք ենթադրում են զենքի կրում: Օրենքն ուժի մեջ կմտնի 2004 թվականի հուլիսից: Զինվորականների կանխատեսմամբ, այլընտրանքային ծառայություն անցնողների թիվը կկազմի մի քանի հազար, ինչը չի անդրադառնա հայկական բանակի մարտունակության վրա: Հիշեցնենք, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է: Այլընտրանքային ծառայության անցումը Հայաստանում պետք է իրականացվի Ադրբեջանում ընթացող համանման գործընթացին զուգահեռ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքական Կայսերիում ամբոխը հարձակվել է սիրիացիներին պատկանող գույքի վրա Վիրավորվել է ոստիկանության 10 աշխատակից ՄԻՊ․ Բողոքներ կան, որ ՀէՑ-ն ու «Վեոլիա ջուրը» ծառայությունները պատշաճ չեն իրականացնում «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր և բանավոր բողոք 74 անձից Evocabank-ն ամփոփել է 2023-ի տարեկան արդյունքները Կայացել է Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Սուրենյան․ Հուլիսը կլինի ոչ շատ շոգ և տեղումնառատ Նա նշել է, որ տեղումների քանակը նորմայից զգալի ավել |