27 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՀԱՅ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ԲԱՆՏԻՑ ՓՐԿԱԳԻՆ ՎՃԱՐԵԼՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը այսօր ընդունել է «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը: Ներկայացնելով օրինագիծը` Աժ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ օրինագիծը վերաբերում է 27 տարին անց քաղաքացիներին, որոնք խախտել են համապատասխան օրենքը, եւ ժամկետային ծառայություն չեն անցել երկրի զինված ուժերում: Օրինագիծը նախատեսում է դադարեցնել այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը` նրանց կողմից բաց թողած յուրաքանչյուր զորակոչի համար միջին աշխատավարձի 100-ապատիկ գումար վճարելու դեպքում: Այդ միջոցները նախատեսվում է ուղղորդել հայոց բանակում պայմանագրային ծառայողների թվի ավելացմանը: Տարբեր գնահատականների համաձայն, ժամանակին զինծառայությունից խուսափել են ավելի քան 15 հազար Հայաստանի քաղաքացիներ, որոնք այժմ մեծ մասամբ բնակվում են արտասահմանում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---