Թևան Պողոսյան. Վերջին տարում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը զգալիորեն աճել են

Թևան Պողոսյան. Վերջին տարում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը զգալիորեն աճել են

PanARMENIAN.Net - Վերջին տարվա ընթացքում Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների զարգացման տեմպերը զգալիորեն աճել են: Այդ մասին «Եվրոպական հարևանության քաղաքականություն. համագործակցություն հանուն բարգավաճման, անվտանգության և կայունության՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնություններ» թեմայով համաժողովի շրջանակներում հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը : Նրա խոսքով, եթե նախկինում կողմերի միջև պայմանավորվածությունները մնում էին թղթի վրա, ապա այս տարի Հայաստանը, ի տարբերություն իր հարևանների, կարողացավ լրացնել բոլոր բացերը, և այսօրվա դրությամբ Ուկրաինայի և Մոլդովայի հետ գտնվում է նույն հարթության վրա:

Անդրադառնալով Ասոցիացիայի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ փորձագետը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կիրագործվի բանակցությունների վերջնական փուլը և մյուս տարվանից պայմանագիրը կգործի:

4  01.12.11 - Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ համաժողով կազմակերպված ԵՄ-ի կողմից
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---