ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ «ԶՎԵԶԴԱ» ՁԵՌՆԱՉԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է 60 ՄԼՆ ԵՎՐՈ ՆԵՐԴՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայ-ռուսաստանյան «Զվեզդա» կապի միավորված համակարգեր» ձեռնարկությունը մտադիր է 60 մլն եվրո ներդնել Հայաստանի հեռահաղորդակցական ցանցի զարգացման գործում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ձեռնարկության տնօրեն Էդուարդ Հակոբյանը, ցանցը` ցույց տրվող ծառայությունների որակի եւ օգտագործվող տեխնոլոգիայի ու սարքավորումների առումով իր նմանը չի ունենա Հարավային Կովկասում: Միացումը ցանցին եւ ներցանցային խոսակցություններն անվճար կլինեն, կապահովվեն միջքաղաքային կապի ընդունելի սակագներ, ռոումինգ եւ վայրկյանավճար: Ցանցը կկառուցվի 1,2 մլն բաժանորդի հաշվարկով: Նշենք, որ ներկայումս Հայաստանում հեռահաղորդակցական կապի մենաշնորհային իրավունք ունի միայն «ԱրմենԹել» ընկերությունը: Սակայն, ինչպես գտնում է Է.Հակոբյանը, հետագայում` ՀՀ օրենսդրությունում «ԱրմենԹելի» մենաշնորհային իրավունքների ժամկետի սահմանափակմանն ուղղորդված փոփոխություններին զուգընթաց, ընկերությունն անմիջապես կանցնի տվյալ փուլում գործող այլ իրավական դաշտ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---