ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՐԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ Է, ԳՏՆՈՒՄ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունն սկսել է բոլորովին այլ կերպ ընկալել Հայաստանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով ԵՄ-ի ղեկավարների հետ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 4-5 Բրյուսելում կայացած հանդիպումները: Նրա խոսքերով` 2001 թվականին Բրյուսելում կայացած հայկական բարձրաստիճան պատվիրակության նախորդ այցից հետո «Հայաստանի ընկալումը Եվրոպական Միության ղեկավարների կողմից էականորեն փոխվել է», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Չնայած ԵՄ-ը ձգտում է հարաբերությունները զարգացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների հետ, «այս վերջին այցի ընթացքում Հայաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունքն ակնհայտ էր»: Վ. Օսկանյանը հատկանշել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունտեր Վերհյուգենի հետ, որը հայտարարել է, որ ԵՄ-ը ամենակարճ ժամկետներում մտադիր է Հարավային Կովկասի երկրներին ներկայացնել եվրոպական հեռանկարները, եւ որ այդ առումով մտադիր է տարածաշրջան այցելել 2004 թվականի առաջին եռամսյակում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---