Արդարադատության նախարարությունը մտադիր է 10 տոկոսով նվազեցնել մահացությունը կալանավայրերում

Արդարադատության նախարարությունը մտադիր է 10 տոկոսով նվազեցնել մահացությունը կալանավայրերում

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է համապատասխան միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում մահացության մակարդակը 10 տոկոսով նվազեցնելու համար: Այդ մասին լրագրողներն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով 2012թ. նախարարության ծրագիրը:

«2010թ. քրեակատարողական հիմնարկներում մահացել է 37 մարդ, իսկ 2011թ.՝ 26, այսինքն մահացությունը քրեակատարողական հիմնարկներում նվազել է 7 տոկոսով»,-հայտնել է Հրայր Թովմասյանը:

Եկող տարի նախարարությունը մտադիր է նաև նվազեցնել հանցագործությունների քանակը 10 տոկոսով, ինչն, ըստ Թովմասյանի, ուղղակիորեն կապված է քրեակատարողական հիմնարկների պայմանների հետ: «Այսօրվա պայմաններում տարբեր աստիճանի ծանրության հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիները նույն վայրում են գտնվում, ինչն ավելացնում է կրկնահանցագործությունների մակարդակը, քանի որ նույն վայրում գտնվելով նրանք ուղղվելու փոխարեն, տեղի է ունենում այսպես ասած «փորձի փոխանակում»: Արմավիրում նոր քրեակատարողական հաստատության կառուցումն ավարտելուց հետո հնարավոր կդառնա ճիշտ բաշխել դատապարտյալներին»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ նոր հաստատությունը լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Միևնույն ժամանակ շինարարությանը զուգահեռ, ըստ նախարարի, բարեփոխումներ են իրականացվում քրեակատարողական գործող հաստատություններում:

4  17.12.11 - ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---