ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԴԵՊԻ ԿՈՎԿԱՍ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՄ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Ընդլայնված Եվրոպայի մեջ Հարավային Կովկասն ընդգրկելու հարցում` Եվրամիության մոտեցումների հստակեցման անհրաժեշտության մասին է այսօր խոսվել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Գերմանիայի ԱԳՆ Ռուսաստանի,Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով լիազզոր ներկայացուցիչ Նորբերտ Բաասի հանդիպման ընթացքում: Այդ առումով Վ. Օսկանյանը կարեւորել է Բրյուսելից համապատասխան ազդանշանի ստացումը, որը կնպաստի Հայաստանում քաղաքական եւ տնտեսական զարգացումների, ինչպես նաեւ բարեփոխումների նպատակաուղղվածությանը: Եվրամիություն-Հարավային Կովկաս հարաբերությունների խորացման հարցում կողմերը դրական գնահատական են տվել ԵՄ հատուկ ներկայացուցչի առաքելությանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---