Հայկ Դեմոյան. Դառնալով ՄԱԿ ԱԽ անդամ, Ադրբեջանը գործի դրեց իր իսկ համար վտանգավոր մեխանիզմ

Հայկ Դեմոյան. Դառնալով ՄԱԿ ԱԽ անդամ, Ադրբեջանը գործի դրեց իր իսկ համար վտանգավոր մեխանիզմ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո Ադրբեջանը գործի դրեց իր իսկ համար վտանգավոր մեխանիզմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարաել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հայկ Դեմոյանը: Նա մասնավորապես նշեց, որ «հետագայում Ադրբեջանի իշխանությունները ստիպված են լինելու բացատրել բնակչությանը, թե ինչու իրենց չհաջողվեց լուծել Ղարաբաղի հարցը նման ազդեցիկ միջազգային ատյանում ներկայացված լինելով»:

Պատասխանելով Ադրբեջանի ու ղարաբաղյան հարցի ազդեցության մասին հարցին՝ Դեմոյանը նշել է, որ հաիզվ թե այդ գործոնները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վրա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ընդհանուր առմամբ՝ Դեմոյանն ընդգծել է, որ թուրքերը փորձում են «արդյունքի հասնել չկատարելով պարտավորությունները»՝ նկատի ունենալով թուրքերի փորձերը հարաբերությունների հաստատման գործընթացում լճացման համար մեղքը հայկական կողմի վրա բարդելը:

3  19.12.11 - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---