«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի» ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

PanARMENIAN.Net - 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության գործի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 2-ին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Երեւանի Կենտրոն համայնքի դատարանում, որտեղ 2001 թվականից ընդհատումներով շարունակվում է այս գործի դատավարությունը: Նշենք, որ դատական լսումները ավարտվել են նոյեմբերի 14-ին: Ավելի վաղ հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, հինգ հանցագործների` Նաիրի եւ Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի, ինչպես նաեւ Էդուարդ Գրիգորյանի եւ Դերենիկ Բեջանյանի նկատմամբ առաջարկվել է սահմանել բարձրագույն պատիժ` ցմահ բանտարկություն: Հանցագործության մյուս երկու մասնակիցներ` Աշոտ Կնյազյանին եւ Համլետ Ստեփանյանին դատախազները պահանջել էին դատապարտել համապատասխանաբար 15 եւ 14 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հինգ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի խորհրդարանի դահլիճ, սպանել են` խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, երկու փոխխոսնակներին, օպերատիվ հարցերի նախարարին եւ երեք պատգամավորի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---