ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է առաջիկա օրերին հանդիպել իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին, ռուսական աղբյուրների համաձայն, նա հայտարարել է նոյեմբերի 26-ին Մոսկվայում կայացած Հարավային Կովկասի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում առայժմ տեղեկություն չունեն նախագահների հանդիպման ժամկետի եւ վայրի մասին: Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունում նույնպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են, որ տվյալ պահին նրանք տեղեկություն չունեն Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---