ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԱԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2 հոլանդական Մաաստրիխտ քաղաքում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, համաժողովում, մասնավորապես, կքննարկվի եւ կընդունվի 21-րդ դարում անվտանգության եւ անկայունությանը դիմակայելու ԵԱՀԿ ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, երկրի նախագահի ղարաբաղյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը, Մաաստրիխտում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---