ԵԽ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՐՁՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Սթրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի ընթացքում նոյեմբերի 25-ին որոշում է ընդունվել Հայաստանում տեղական ինքնակառավարման հետագա ժողովրդավարականության միջոցների մասին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, տվյալ փաստաթղթի դրույթներից մեկով հանձնարարվել էր քննարկել հարեւան երկրների հետ տեղական իշխանությունների մակարդակով Հայաստանի անդրսահմանային համագործակցության զարգացման հարցերով Երեւանում համաժողով կազմակերպելու հնարավորությունը: Այս կապակցությամբ դեմ հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակությունը` առաջարկելով հանել որոշումից այդ կետը: Սակայն քվեարկության արդյուքնում պատվիրակների ճնշող մեծամասնությունը մերժել է Ադրբեջանի նախաձեռնությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---