Հրանտ Բագրատյանը վստահ է, որ ընտրությունները կեղծվելու են և արդեն բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ

Հրանտ Բագրատյանը վստահ է, որ ընտրությունները կեղծվելու են և արդեն բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Հայաստանում 2012թ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են և բոլորին հաջորդ օրը ևեթ հրավիրել է Ազատության հրապարակ: Նրա խոսքով, իշխանություններն այլընտրանք չունեն, բացի ընտրությունների կեղծումից, և եթե կեղծիքներ չլինեն, ապա ՀԱԿ-ը կհավաքի ձայների 40-50 տոկոսը:

Ընդ որում, նա հայտարարել է, որ չի հավատում 2008թ մարտյան դեպքերի կրկնությանը, նկատելով, որ այժմ այլ պայմաններ են: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե որքանով է խելամիտ ընտրություններին մասնակցելը, եթե ՀԱԿ-ը համոզնած է, որ դրանք կեզծվելու են, Բագրատյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը այդ հարցը դեռևս չի քննարկել:

Ըբդ որում, նա արտահայտել է իր անձնական կարծիքը, որ ամեն դեպքում ընտրություններին պետք է մասնակցել, քանի որ եթե ՀԱԿ-ը չմասնակցի, խախտումներ չեն լինի: Բագրատյանը նաև նկատել է, որ ընտրությունների ժամանակ «սինթեզվում են քաղաքական կրքերը»:

3  22.12.11 - ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---