ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ» ՎԱՂԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՄՈՍԿՎԱ

PanARMENIAN.Net - Հայաստանում վթարի ենթարկված ՄիԳ-29 ռուսական ռազմական ինքնաթիռի թռիչքի պարամետրերի օբյեկտիվ վերահսկման միջոցները նոյեմբերի 21-ին հայկական Էրեբունի օդանավակայանից կտեղափոխվեն Մոսկվա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍԸ, այսօր հաղորդել են Ռուսաստանի զինված ուժերի ավիաթռիչքների անվտանգության ծառայությունում: Աղբյուրի համաձայն, երկու նավակողային ինքնագրերը կփոխանցվեն պաշտպանության նախարարության 13-րդ ԳՀԻ-ն, որտեղ կգրանցվի վթարի պատճառների վերջնական բացհայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Մոսկվա կվեռադառնա նաեւ ինքնաթիռի վթարի տեղում աշխատած ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը: Հիշեցնենք, որ ռուսական կործանիչը վթարի է ենթարկվել նոյեմբերի 12-ին բարդ եղանակային պայմաններում ուսումնա-մարզական թռիչք կատարելիս եւ կործանվել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանից 30 կմ հեռավորության վրա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---